կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-08 12:50
Հասարակություն

Կառավարությունից հերթական հիասթափվածը

Կառավարությունից հերթական հիասթափվածը

Երեկ Շիրակի մարզում էինք: Հանդիպեցինք գյուղատնտեսության ոլորտում 54-տարվա աշխատանքային փորձ ունեցող Հովհաննես Շաբոյանի հետ:

 

Նա երկար տարիներ աշխատել է, որպես գյուղատնտեսագետ, սովխոզի նախագահ, անասնաբուժակ եւ այլն: Այժմ` ինչպես ինքն է պատմում` հետեւել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդին ու ոչխարաբուծություն եւ մեղվաբուծություն սկսել:

 

Այժմ ունի մոտ 340 գլուխ ոչխար եւ 50-60 մեղվաընտանիք: Սակայն, ապրելով Շիրակի մարզի հեռավոր Ձորաշեն գյուղում եւ հեռու գտնվելով թե’ նախկին շրջկենտրոն Աշոցքից, թե’ մարզկենտրոն Գյումրուց` էլ չասենք Երեւանից, չի կարողանում իրացնել իր` տանջանքով ստեղծած գյուղմթերքները:

 

Նա դժգոհում է, որ վարչապետն անձամբ իրեն հուսախաբ արեց:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ Երեւան-Շիրակ Երեւան