կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 11:13
Առանց Կատեգորիա

Նստակյաց ապրելակերպը` քաղցկեղի առաջացման պատճառ

Նստակյաց ապրելակերպը` քաղցկեղի առաջացման պատճառ

Ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակը 25-30%-ով կրճատում է հիվանդության առաջացման հավանականությունը: Նման եզրակացություն է արվել Քաղցկեղի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի ամենամյա համագումարի ընթացքում. տեղեկացնում է doctors.am-ը:

 

Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ կրծքագեղձի և աղիների քաղցկեղի 92000 դեպքերը կապված են ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասի հետ: Նրանց հաշվարկներով` նստած վիճակում անցկացրած յուրաքանչյուր ժամը կարող է փոխհատուցել առնվազն 2 րոպե շարժումը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ժամը մեկ մարդ պետք է առնվազն 2 րոպե քայլի, այնուհետև, եթե անհրաժեշտ է, նորից նստի:

 

Սակայն Ավստրալիայում իրականացված մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ նստակյաց ապրելակերպ ունեցող մարդկանց չի փրկի նույնիսկ այդ 2 րոպեն: Հետևաբար, մասնագետները խորհուրդ են տալիս աշխատանքի ժամանակ փոքրիկ ընդմիջումներ անել և քայլել:

 

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ժամանակակից մարդը դժվարությամբ է «պոկվում» աթոռից: Օրվա ընթացքում նա նստում է մոտ 9 ժամ: Գրասենյակային աշխատողները կարող են նստել աշխատանքային ժամանակի 75%-ը` ֆիզիկական էներգիա ծախսելով միայն 30 րոպե: