կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-08 16:26
Քաղաքական

Մարդաորսով ու հոգեորսով չեն զբաղվում

Մարդաորսով ու հոգեորսով չեն զբաղվում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մարդաորսով եւ հոգեորսով չի զբաղվում. մեր թղթակցին ասել է կուսակցության անդամ, նախկին ՀԱԿ-ական Ալիկ Արզումանյանը:

 

Մեր հարցին` հնարավո՞ր է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Կոնգրեսում ստեղծված լարվածությունը, կապված համամասնական ցուցակների կազմման հետ, նոր դժգոհողներ ի հայտ բերի, որոնք եւս ցանկություն կհայտնեն համալրելու «Ազատ դեմոկրատների» շարքերը, ինչպես դա եղավ նախկին դեպքերում, Ալիկ Արզումանյանը պատասխանեց. «Նախկին դեպքերում նման բան չի եղել. «Ազատ դեմոկրատներում» համախմբվել են նույն գաղափարախոսությունը կիսող մարդիկ: Մենք չենք նայում, թե դաշտում ով ումից է դժգոհում, ով ումից է նեղանում, որ բռնենք բերենք մեզ մոտ: Մենք բաց կուսակցություն ենք` ազատ եւ ժողովրդավարական: Ով կդիմի մեզ, ցանկություն հայտնի, սիրով կընդգրկենք մեր կուսակցության շարքերում: Վերջացավ»:

 

Արզումանյանը նաեւ հավելել է, որ դա ՀԱԿ-ի ներքին գործն է. «Ինձ ո'չ ՀԱԿ-ի ցուցակն է հետաքրքրում, ո'չ Հանրապետականի, ո'չ էլ Դաշնակցության: Ինձ հետաքրքրում է միայն իմ կուսակցության գործունեությունը»: