|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Արտագաղթի կապակցությամբ դեռեւս հուլիսին նախագահ Սերժ Սարգսյանը անցկացրեց հատուկ խորհրդակցություն, որի ընթացքում անուղղակի հրահանգ տրվեց՝ չխոսել արտագաղթի մասին կամ խոսել միայն դրական լույսի ներքո:
Կառավարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն, օրինակ, սկսեց օրինակ բերել իր հարեւաններին, ովքեր դեռեւս չեն հեռացել երկրից: Իսկ ահագնացող արտագաղթը իշխանամետ լրատվամիջոցների թեմաների շարքից աննկատ դուրս մղվեց:
Սակայն մոտեցող ընտրությունները, կարծես, սկսել են պայծառացնել իշխանավորների գիտակցությունը եւ տարօրինակ համարձակություն հաղորդել նրանց: Մասնավորապես` մի քանի օր առաջ ՀՀ ԱԽ քարտուղար, իշխանական կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանրության հետ հանդիպումներից մեկի ժամանակ լսարանի մոտ անկեղծացել է, թե պայքարելու են արտագաղթի դեմ: Ինչպես են դա անելու, չի պարզաբանվել, թեեւ չի բացառվում` ավանդները վերադարձնելու նման:
Ի դեպ, շաբաթ օրը ԱԽ քարտուղարը, Գյումրիում հանդիպելով բնակչության հետ, դարձյալ խոսել է ավանդների մասին եւ հայտնել, որ դրանց վերադարձման համար 2012թ. բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: