կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-04 22:15
Տնտեսական

Գեղից մարդ չկա՞

Գեղից մարդ չկա՞

Այսօր ԱԺ-ում 2012 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարց է հղել պատգամավոր Վահագն Մախսուդյանը` կապված Թռչկան ջրվեժի հետ, թե իսկապե՞ս բնապահպանները հաղթեցին:

 

Նախարարը պատասխանել է .«Թռչկանի վերաբերյալ առաջին հարցը բարձրացնելու պահին ճիշտ արձագանքել ենք, լսումներ ենք կազմակերպել, էկոլոգիական սահմանափակումները տվել ենք, մեր այցելությունների ժամանակ շինարարին հորդորել ենք, որ ջրվեժից վերեւ ջրառ չիրականացնի, որը ոչ թե խանգարում էր ջրվեժին, այլ որ մարդկանց մոտ թյուր տպավորություն չստեղծվեր»:

 

Ի՞նչ է ստացվում` նախարար Հարությունյանն այս ամբողջ պատմությունից փորձում է ջրից չոր դուրս գալ եւ հայտարարում է, թե մի քանի անգամ եղել է Թռչկանում եւ շինարարին հորդորել է ջրվեժից վերեւ ջրառ չիրականացնել:

 

Հարց է առաջանում, իսկ ո՞ւմ ստորագրություն է դրվել այն նախագծերի տակ, որոնցով էլ «Ռոբշինը» սկսել էր իր սեւ գործը: Իսկ այսօր ԱԺ-ում հայտարարվում է, թե իրենք էլ դեմ եղել այդ ամենին:

 

Ինչ վերաբերում է այն պատասխանին, որ Թռչկանի տարածքի նշանակությունը փոխվել է, եւ հարցն ամբողջությամբ փակվել է, մեր կողմից հայտնենք, որ ոչինչ էլ չի արվել, քանի որ դեռ գործընթացը նոր է սկսվել, եւ համապատասխան որոշման նախագիծ չի դրվել կառավարություն քննակմանը եւ ընդունմանը: