Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Վերջին օրերի ավանդույթը, փաստորեն, երեկ էլ չխախտվեց: Երեկոյան հայտնի դարձավ հերթական՝ այս անգամ անսպասելի հրաժարականի մասին: Աշխատանքից ազատվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նաև Սերժ Սարգսյանի փեսա, Միքայել Մինասյանը:
Արդեն ավանդույթի վերածված սովորության համաձայն՝ «Արմնյուզին» տված իր հարցազրույցում արդեն նախկին պաշտոնյան հայտարարեց, որ գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին՝ արդար ընտրություններում նպաստելու ՀՀԿ հաղթանակին:
Փաստորեն, այս քայլով նախագահը, աշխատանքից ազատելով միանշանակ իրեն նվիրված իր փեսային, փորձում է մի կողմից չեզոքացնել այն խոսակցությունները, թե պաշտոններից հեռացվում են միայն հանրապետության երկրորդ նախագահի հետ մտերմություն ունեցող այն անձինք, ովքեր կարող էին նախընտրական փուլում նպաստել նրա թիմի հաջողությանը:
Մյուս կողմից՝ իր ամենանվիրված մարդուն և ընտանիքի անդամին ազատելով իր աշխատակազմի՝ կարևորությամբ երկրորդ պաշտոնից` փորձում է հարթել Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության տհաճ տպավորությունը, թե ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնն ավելի կարևոր է, քան Ազգային ժողովի նախագահինը:
Սակայն, միանշանակ է նաև, որ այս նոր տանդեմում Միքայել Մինասյանին վերապահված է ոչ միայն և ոչ այնքան ՀՀԿ հանրապետական շտաբի երկրորդ դեմքի, այլև միաժամանակ այդ շտաբի գլխավոր դեմքի՝ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը ավելի մոտիկից հետեւելու և վերահսկելու գործառույթ:
Ինչևէ, զարգացումները գնալով հետաքրքիր ընթացք են ստանում: Հետաքրքիր է` ո՞վ է հաջորդը ելույթ ունենալու «Արմնյուզի» եթերում: