Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ժամանակավոր անդամության կարգավիճակով Ադրբեջանի ներկայությանը այդքան շատ ուշադրություն հրավիրելու ու այն կարևորելու կարիք չկա: Այդ մասին այսօր, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե արդյո՞ք արտգործնախարարության վարած քաղաքականության, մասնավորապես, պետական բյուջեով ծախսերի կրճատումը չէ դրա պատճառը, ասաց Էդվարդ Նալբանդյանը:
«Շատ են զգացմունքային հայտարարությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի քարոզչության վրա, թե` տեսեք, Ադրբեջանն ինչի հասավ և կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը տեղափոխել Անվտանգության խորհուրդ և այլն: Սակայն չեմ կարծում, թե իրականում այդ անդամակցությանը պետք է այդքան արձագանք տայինք»,- հայտարարեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ չպետք է տեղափոխվի այլ հարթակներ:
Նախարարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է հավասարակշռված ու հանգիստ քաղաքականությունը թե' այս, թե' տարածաշրջանային այլ հարցերում: «Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, գուցե ավելի լուրջ ու ավելի կառուցողական մոտեցումներ ցուցաբերի, տեսնենք: Սակայն կասկածելի է: Արդյո՞ք Ադրբեջանը հետ կկանգնի պատերազմ հրահրելու կոչերից, ռազմատենչ հայտարարություններից, ռասայական հայտարարություններից: Խիստ կասկածելի է»,- ասաց Նալբանդյանը: