|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Սիրիան դրական պատասխան է տվել Արաբական պետությունների լիգայի նախաձեռնությանը, որը նախատեսում բռնության անհապաղ դադարեցում, բանտարկյալների ազատում եւ տանկերի դուրսբերում քաղաքներից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Լիգայի «ճանապարհային քարտեզին» Դամասկոսի համաձայնությունը պայմանավորված է օտարերկյա միջամտությունից եւ ներքաղաքական ճգնաժամից խուսափելու ձգտմամբ:
«Սիրիան ընտրություն է կատարել հօգուտ արաբական աջակցության` հանուն միասնության պահպանման եւ կայունության ամրապնդման»,- Կահիրեում անցկացված միջարաբական արտակարգ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սիրիայի դեսպան Յուսեֆ Ահմեդը:
Միաժամանակ, Կատարի վարչապետը զգուշացրել է, որ ԱՊԼ-ն «կրկին նիստ կհրավիրի եւ համապատասխան քայլեր կձեռնարկի, եթե Սիրիայի կառավարությունը լրջորեն չկատարի ստանձնած պարտավորությունները»:
Սիրիական ընդդիմությունը իշխանությունների այդ քայլը որակել է որպես ժամանակ շահելու փորձ: Ընդդիմադիրները ԱՊԼ-ից երաշխիքներ են պահանջում, նաեւ պնդում են, որ Ասադի վարչակազմը պետք է խաղաղ հանձնի իշխանությունը եւ պատասխանատվություն կրի իր գործողությունների համար:
Ի դեպ, Սիրիայի մի շարք քաղաքներում բազմամարդ հանրահավաքներ են անցկացվում հօգուտ նախագահ Բաշար Ասադի: