Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր պաշտոնանկության նախորդ օրը` երեկոյան, զարմանում է, թե ինչո՞ւ պետք է նախագահն իրեն ազատի աշխատանքից, եթե նախօրեին հանդիպել է նրա հետ, եւ այդ մասին որեւէ ակնարկ չի եղել: Այլ կերպ ասած՝ նրան պարզապես կանգնեցրել են կատարված փաստի առաջ:
Սա առաջին դեպքը չէ, երբ պետական պաշտոնյային աշխատանքից ազատում են՝ անգամ հարկ չհամարելով պատշաճ կերպով նրան տեղեկացնել այդ մասին: Սա, կարծես, դառնում է մշակույթ, վարքագծային կանոն հայաստանյան պետական կառավարման համակարգում:
Դժվար է ասել՝ նման գործելակերպով ինչ-որ քաղաքական խնդիրնե՞ր են լուծվում, անսպասելիության ու անկանխատեսելիության էֆեկտով ենթականերին մշտական վախի մթնոլորտում պահելու եւ, այդպիսով, նրանց կախվածությունն ավելի ընդգծելու նպատակնե՞ր են հետապնդվում, թե՞ պարզապես քմահաճույքի հետեւանք է: Բայց, անկախ ամեն ինչից, զուտ մարդկային, էթիկական տեսանկյունից, նման վերաբերմունքը բացարձակ հասկանալի չէ: Որովհետեւ, անկախ ամեն ինչից, գործ ունենք մարդու եւ նրա արժանապատվությունը պարտադիր հարգելու չգրված օրենքի հետ: Եվ եթե սա այլեւս արժեք չէ պետական կառավարման ոլորտում, նշանակում է իշխանությունն այնտեղ ոչ թե սուբյեկտներ է տեսնում, այլ ընդամենը պտուտակներ, որոնց կարելի է հարկ եղած դեպքում ձգել կամ էլ հանել ու դեն շպրտել: