կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-02 10:15
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Լավ չի՞ տեսնում

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Լավ չի՞ տեսնում

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ ակնհայտ վիրավորական արտահայտություն է արել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հասցեին:

 

Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գոհար Ենոքյանը 2012-ի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է` հարկավոր է վարկային տոկոսադրույքները կտրուկ նվազեցնել, որպեսզի փոքր եւ միջին ձեռնարկատերերը կապվեն հողին ու ջրին եւ չլքեն երկիրը, քանի որ արտագաղթի ծավալները 10 հազարների են հասնում, իսկ որոշ մեծ մարդիկ ահազանգում են, որ երկրում 1 միլիոն 800 հազար մարդ էլ չի մնացել, հանրապետական Գագիկ Մինասյանը հարցրել է, թե ովքե՞ր են այդ մարդիկ:

 

Ենոքյանը նշել է Շառլ Ազնավուրի անունը, ինչին Մինասյանը արձագանքել է. «Երեւի ինքը շատ մեծ ա, երեւի արդեն լավ չի տեսնում»: Այդ մեծ մարդուն, ի դեպ, նույն Մինասյանի առաջնորդը նշանակել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան: