Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Մեր նույն աղբյուրի հավաստմամբ` հրաժարականը պայմանավորված է ՀՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու հետ:
ՀՀԿ-ում այսօր դարձյալ խորհրդի նիստ էր, որին մասնակցում է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավելի վաղ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ խորհրդի նիստերին սովորաբար քննարկվում են խորհրդի եւ տարածքային կառույցների աշխատանքները: «Եթե պաշտոնանկություններ լինեն, դա էլ կքննարկենք, սակայն սենսացիաներ չեն լինի»,- խոստացել էր նա:
Նա տեղեկացրել էր, որ ՀՀԿ խորհրդի նիստերը սովորաբար գումարվում են տարվա ընթացքում երեք անգամ եւ դրանց ընթացքում քննարկվում են խորհրդի կատարած աշխատանքները: