|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս համացանցում հայտարարություն տարածվեց, որի համաձայն՝ Ռուսաստանի հայերը պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա տեղակալ Լեւոն Մուկանյանի հրաժարականը: Նշենք, որ նախքան նախաձեռնողների հայտարարությունը Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն եւ ցավակցական խոսք չէր ասել Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության, դրան հաջորդող բողոքի ակցիաների վերաբերյալ:
Նախաձեռնողների հայտարարության մեջ նշվում է, որ Արա Աբրահամյանն ընդհանարպես անտեսել է այդ ոճրագործությունը, փոքր անդրադարձ կատարել է միայն նրա տեղակալ Լեւոն Մուկանյանը՝ ցավակցելու հետ մեկտեղ կոչ անելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Ընդգծենք, որ Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է մոտ 1000 մարդ: «Ժամանակի» Մոսկվայի աղբյուրները փոխանցում են, թե սա միակ պատճառը չէ, որ Արա Աբրահամյանի դեմ բողոք է հասունացել, սակայն հիմա իրավիճակը լուրջ է այնքանով, որ Արա Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում նաեւ ռուսական ԶԼՄ-ներում՝ թերթերում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում»: