Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը անդրադարձավ անցած քառօրյայի ընթացքում քննարկված օրինագծերին: Խոսելով եկեղեցուն գույքահարկից ազատելու մասին օրինագծի մասին` պատգամավորն ասաց, որ պետք է օրենքն այնպիսի տեսքի բերվի, որ վաղն այս կամ այն աղանդը չասի` մեզ էլ ինչ-որ տարածքներ տվեք և այլն:
Անդրադառնալով դատավորների և դատախազների բարձր աշխատավարձերն օրենքով ամրագրելու փաստին` Հրայր Կարապետյանը նշեց, որ այդ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանն իրենք դեմ չեն, բայց միայն նրանց աշխատավարձը չէ, որ պետք է բարձրանա:
«Բավական չէ՞ ամեն տարի ուշադրություն դարձնել դատավորների և դատախազների աշխատավարձերին»,- հավելեց նա:
Պատգամավորը կողմ չէ նաեւ պատգամավորների աշխատավարձերի բարձրացմանը: «Պատգամավորների աշխատավարձերը պիտի բարձրանան ամենավերջում, երբ բոլորինը բարձրացած կլինեն»,- ասաց նա:
Հրայր Կարապետյանը մեկ անգամ ևս հիշեցրեց ՀՅԴ այն պնդումը, որ նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում կենսաապահովման նվազագույն զամբյուղի իրական արժեքին. այն պետք է կազմի ոչ թե 32 000 դրամ, այլ 61 000 դրամ` այնքան, ինչքան անհրաժեշտ է մարդուն գոյատեւման համար:
Պատգամավորին նաեւ մտահոգում է այն հանգամանքը, որ, օրինակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կամ ԿԸՀ նախագահներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան, ասենք, հանրապետության նախագահը կամ ԱԺ նախագահը: «Տրամաբանակա՞ն է, արդյոք, որ բարձր պաշտոնյան ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան իրենից ցածր պաշտոնյան: կարծում եմ` անտրամաբանական է»,- ասաց նա: