կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 23:15
Քաղաքական

Քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը

Քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը

Այսօր առավոտյան, ժամը 11-ին, Երեւանի քաղաքապետարանում գումարվել է ավագանու արտահերթ նիստ: Ավագանու արտահերթ նիստը վարում է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Օրակարգում քաղաքապետի ընրության հարցն է: Նիստին մասնակցում է ավագանու 51 անդամ եւ քվորումն ապահովված է:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը քաղաքապետի թեկնածու առաջադրեց «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանին՝ ինչպես երեկ ուշ երեկոյան միաձայն որոշվել էր  ՀՀԿ Խորհրդի նիստում:

 

Դերենիկ Դումանյանը խնդրեց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը պաշտպանել Կարեն Կարապետյանի թեկնածությունը, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չի առաջադրել:

 

Կարեն Կարապետյանն իր խոսքում նշեց, որ ակնկալում է քաղաքապետարանի աշխատակազմի եւ ավագանու բոլոր անդամների աջակցությունը. «Ժամակակակից մունիցիպալ կառավարման համակարգ, կառավարման նոր մշակույթ ստեղծելու համար անհրաժեշտ է միասնական աշխատանք: Եթե սա մեզ հաջողվի, ապա ի վիճակի կլինենք Երեւանում ստեղծել ներդրումների բարենպաստ պայմաններ, ժամանակակից ու հարմարավետ քաղաք: Ակնկալում եմ ակտիվ համագործակցություն ավագանու բոլոր անդամների հետ»:

 

Կարեն Կարապետյանի խոսքից հետո հայտարարվեց 30 րոպեանոց ընդմիջում: Որից հետո ժամը 12:00-13:00 ավագանու անդամները քվեարկեցին: Առաջիկա կես ժամվա ընթացքում հայտնի կլինի, թե ով է Երեւանի նոր քաղաքապետը: