|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում քվեարկություն է տեղի ունեցել Անվտանգության խորհրդի վերջին ոչ մշտական անդամին ընտրելու համար: Թեկնածուները երկուսն էին` Սլովենիան եւ Ադրբեջանը:
Ըստ 1news.az-ի` քվեարկության առաջին փուլում Ադրբեջանի օգտին հավաքվել է 116 ձայն, Սլովենիայի օգտին` 77: Քանի որ երկրներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 129 ձայնը, նոր քվեարկություն է նշանակվել: Սակայն հետագայում Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը հայտարարել է, որ իր երկիրը հետ է կանչում իր թեկնածությունը:
Այդպիսով, առանց մրցակցի մնալով, նոր քվեարկության արդյունքում Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ` 115 կողմ եւ 24 ձեռնպահ ձայներով, իսկ 13 երկիր, այնուամենայնիվ, քվեարկել է թեկնածությունը հանած Սլովենիայի օգտին:
ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական նոր անդամներ են դարձել նաեւ Գվատեմալան, Մարոկկոն, Տոգոն եւ Պակիստանը: