|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը` ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ, կմասնակցի ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների նիստին, որը հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա Բաքվում: Այդ մասին երեկ հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը:
Նիստի օրակարգում է մոտ 20 հարց: Կքննարկվեն կրոնական ծայրահեղականության, ահաբեկչության, անօրինական ներգաղթի եւ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի հարցեր, ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացման խնդիրներ: