|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր տեղի ունեցած երկրաշարժից տուժել է Թուրքիայի Էլյազիգ մարզի հարավային հատված:
Ռուսական НТВ հեռուստաընկերության տվյալներով` ներկայումս փրկարարական աշխատանքներ են տանում այդտեղ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է գրեթե 60 հոգի, իսկ ավելի քան 100 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, ուստի զոհերի եւ վիրավորների թիվը կարող է ավելանալ: Հարեւան շրջաններից Թուրքիայի աղետի գոտի են ուղարկվում բժիշկներ եւ փրկարարներ, նաեւ առաջին օգնության պարագաներ ու սարքավորումներ` փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են , որ այս երկրաշարժը խուճապ է առաջացրել մարդկանց շրջանում, եւ նրանք գերադասում են մնալ դրսում:
Հաղորդվում է նաեւ, որ, ի տարբերություն գյուղական տների, քաղաքի բազմաբնակարան շենքերը չեն վնասվել: