|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոզամբիկի ծովափնյա Բեյրա շրջանում իրավիճակը թեժ է. քաղաքացիները տառապում են ջրի, սննդի և անհրաժեշտ պարագաների պակասից, այն բանից հետո, երբ կործանիչ արևադարձային ցիկլոնը մոլեգնել էր շրջանում. տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Իդայի» ցիկլոնը քարուքանդ է արել Բեյրան` ցածրադիր և 500.000 բնակչություն ունեցող քաղաքը, հուժկու քամիներով և հորդառատ անձրևներով` մինչ հարևան Զիմբաբվե ու Մալավի հասնելը:
Մոզամբիկում, 242 մարդ է զոհվել քամիների պատճառով: Մահացածների թիվը, սակայն, կավելանա: Մալավիում մոտ 56 մարդ է մահացել, մինչդեռ հարևան Զիմբաբվեում այս պահին կա փոթորիկի հետևանքով գրանցված մահվան 142 դեպք:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մոզամբիկում մարտի 15-ին հզոր արևադարձային ցիկլոն էր մոլեգնել: