|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Միայն մի գեն «անջատելով»` կարելի է հաղթահարել մանգաղաձև-բջջային սակավարյունությունը, ինչն էլ հնարավորություն կտա արյունը հավերժ երիտասարդ դարձնել. տեղեկացնում է Doctors.am-ը:
Հայտնի է, որ հիվանդության պատճառը հասուն հեմոգլոբինի` մուտացիայի ենթարկված ձևն է: BCL11A գենի վրա ազդելու դեպքում որը պատասխանատու է սաղմնային հեմոգլոբինը հասուն դարձնելու համար, կարելի է հաղթահարել սակավարյունությունը:
Սթյուարտ Օրկինը` Հարվարդի բժշկական դպրոցից, կարողացել է հիվանդության հակում ունեցող մկների մոտից հեռացնել BCL11A գենը: Արդյունքում` հասուն մկներն արտադրում էին 20 անգամ ավելի շատ սաղմնային հեմոգլոբին, նրանց արյան մեջ գրեթե չկան մանգաղաձև բջիջներ, իսկ փայծաղը և երիկամները, որոնք սովորաբար վնասվում են սակավարյունության դեպքում, առողջ են: Մասնագետները համոզված են, որ նմանատիպ մոտեցումն արդյունավետ կլինի նաև մարդկանց դեպքում: