Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Twitter-ի օգտատերերը շաբաթվա ընթացքում տարածում են մոտ մեկ միլիարդ հաղորդագրություն: Այս մասին հաղորդում է ընկերությունը` իր 5-րդ տարեդարձի առթիվ տարածած վիճակագրական տվյալներով հաղորդագրության մեջ:
«Թելեգրաֆը» գրում է, որ հինգ տարի առաջ Twitter-ի համահիմնադիր եւ ղեկավար Ջեք Դորսեյը տարածեց իր առաջին թվիթը (tweet-ծլվլոց, այս դեպքում` հաղորդագրություն), որն ասում էր` «Գործընկերնե'ր, համեցեք»:
Twitter-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մոտ 140 միլիոն թվիթ է տարածվում մեկ օրվա ընթացքում, այնինչ մեկ տարի առաջ այդ թիվը 100 միլիոնով փոքր էր:
Անցյալ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր մոտ 460 հազար նոր աքաունթ է բացվել, եւ բջջային հեռախոսով Twitter օգտագործողների թիվը 82 տոկոսով աճել է` նախորդ տարվա համեմատությամբ: Սակայն ընկերությունը դեռեւս չի կարողացել պարզել, թե քանի մարդ է հեռախոսի միջոցով օգտվում Twitter-ից:
Կայքում գրանցված է 200 միլիոն աքաունթ, սակայն ընկերությունը չի պարզել նաեւ, թե դրանցից որքանն է ակտիվ:
Ներկայումս ընկերությունն ունի 400 աշխատակից, մինչդեռ երեք տարի առաջ անձնակազմը բաղկացած էր ընդամենը ութ հոգուց:
2009 հունիսի 25-ին, երբ մահացավ Մայքլ Ջեքսոնը, վայրկյանում 456 թվիթ տարածվեց: Սա Twitter-ի առաջին ռեկորդն էր: Իսկ ահա մյուսը եղել է Ճապոնիայում` 2011-ի Նոր տարվա կեսգիշերից 4 վայրկյան անց, երբ մեկ վայրկյանում տարածվել է 6939 թվիթ: