կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 13:00
Մշակույթ

Նվիրված Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին

Նվիրված Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին

Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս կտեսնի «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմը:

 

«Ի սկզբանե, ալբոմը 160 էջի սահմաններում պետք է լիներ, սակայն 256 էջանոց աշխատություն ստացվեց: Մենք սկզբում մտածում էինք, թե այն պետք է պարզապես պատկերազարդ ալբոմ լինի, սակայն իրականում շատ ավելի լուրջ աշխատություն ստացվեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

 

Ալբոմի պատվիրատուն Սփյուռքի նախարարությունն է: Գիրքը ներառում է մոտ 670 լուսանկար, չափագրություններ, եւ բազմաթիվ քարտեզներ: Այն բաղկացած է տարբեր բաժիններից: Ալբոմում օգտագործվել են ինչպես 19-րդ դարի վերջի 1880-ականների լուսանկարներ, որոնց հեղինակները Հարություն Քուշկյանն ու Թորոս Թորոմանյանն են, այնպես էլ վերջին տարիների լուսանկարներ:

 

«Գրքում, որպես նորույթ, ներկայացված են չափագրություններ, որոնք նոր-նոր են կատարվել: Կան Թորոս Թորոմանյանի, Նիկողայոս Բունիաթյանի կատարած չափագրությունները, նաեւ վերջին տարիներին չափագրված մի շարք հուշարձաններ: Նորույթ են նաեւ եռաչափ մոդելավորմամբ ներկայացված մի շարք հուշարձանների վերակազմությունները: Դրանք ներկայացվում են, որ ակնառու լինի, թե այդ հուշարձանն ինչ տեսք է ունեցել, այժմ ինչ տեսք ունի եւ, եթե կանգուն լիներ, ինչ տեսք կունենար»,- նշեց հուշարձանագետը: