Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթում անդրադարձավ հարցերին, որոնք, ըստ նրա, պատերազմից հետո պետք է Ազգային ժողովում քննարկման առարկա դառնային և չեն դարձել: «Այս իշխանության համար ավելի կարևոր օրակարգ կա, թե ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը, որովհետև բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի «վնգստացող» դատավորները լինել և հրաժարվում են կատարել կեղտոտ քաղաքական պատվեր»,- ասաց նա և նշեց, որ իշխանությունն անընդհատ փորձում է կեղծ օրակարգեր բերել:
Զոհրաբյանը նշեց, որ պատգամավորները նախօրեին պետք է գնային «Զվարթնոց» օդանավակայան և տեսնեին, թե ինչ է կատարվում: «Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը երեկ որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար: Մարդիկ գնում են։ Բա չե՞ք ուզում մեզ հետ գնալ, հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»,- ասաց նա և տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը ևս զբաղվել է այդ խնդիրներով, հանդիպումներ, քննարկումներ ունեցել:
«Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով, տեղով ամբողջ գույքով լքում են հայրենիքը, և փոխանակ այնտեղ լինեինք և հասկանայինք, թե ինչ կարող ենք անել, որ հայը մնա հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորերի թիվը»,- ասաց պատգամավորը: