կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-17 14:01
Հասարակություն

Ի՞նչ դառնալ

Ի՞նչ դառնալ

Կան մարդիկ, ովքեր ինքնուրույն կարողանում են մասնագիտություն ընտրել, սակայն ոմանք անգամ չեն պատկերացնում իրենց մասնագիտությունը, եւ հենց այդ պատճառով ունենք թափուր աշխատատեղեր. «Կարիերան ավելին է, քան զուտ աշխատանքը» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ ասաց ձեռնարկի հեղինակ, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը:

 

Գրքույկում ներկայացված է համակարգի տեսությունն ու Հայաստանում գործարկման հնարավորությունները, Միացյալ Թագավորության փորձն այս ոլորտում եւ ծառայությունների նկարագիրը:

 

Գեւորգյանը պնդեց, որ մասնագիտություն ընտրելու հարցում անհրաժեշտ է շատ լուրջ աշխատանքներ տանել երեխաների հետ` սկսած նախադպրոցական տարիքից` մինչեւ բուհ ընդունվելը:

 

«Կան դպրոցներ, որոնց տնօրենները հետաքրքրված են, բավականին լուրջ ուսումնասիրել են այս համակարգը, ինչպես նաեւ միջազգային փորձը, որի հիման վրա էլ աշխատանքներ են տարվում աշակերտների հետ: Բայց կա նաեւ հակառակ երեւույթը»,- ասաց Հ. Գեւորգյանը: