|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Աչքներս լույս… Էլի առաջադիմել ենք:
Գյումրիում տեխնոպարկը բարեհաջող կառուցեցինք, գյուղերը GPRS-ացված տրակտորներով լցրինք, պաշտոնյաներին «ֆեյսբուքացրինք», եւ ահա հերթը հասել է երթուղային ավտոբուսներում Wi-Fi ինտերնետի ներդրմանը:
Քաղաքապետարանը այսպես է որոշել պայքարել՝ իրենց տեղը ավտոբուսներին զիջել չցանկացող երթուղային տաքսիների դեմ: Խորամանկությունը, անշուշտ, կաշխատի, որովհետեւ, ինչպես հայտնի է, տրանսպորտի ամենահրատապ, կենսական հիմնախնդիրը ոչ թե փողոցների բարեկարգումն է, ճանապարհային նշանների վերանայումը, խաչմերուկների և կանգառների պատշաճ կահավորումը, կամ հենց նույն ավտոբուսները տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար հարմարեցնելը, այլ հենց ավտոբուսներում անվճար ինտերնետ ծառայության բացակայությունն էր:
Ափսոս, որ վերեւներում ուշ են գլխի ընկել: Մի խոսքով՝ ազգովին առաջանցիկ տեմպերով վիրտուալանում ենք: Բայց ոչ թե նոր տիպի մտածողության արմատավորման, աշխարհի խելահեղ ընթացքից հետ չընկնելու անհրաժեշտությունից, այլ որովհետեւ իրականությունից փախչելու ավելի հուսալի վայր, քան վիրտուալ աշխարհը, չենք գտել: Այն բոլոր հնարավորությունները տալիս է թեթեւ տանելու իրական կյանքում մեր բոլոր ձախողումների հետեւանքները, այդ աշխարհում կառուցելու մեր երազած երկիրը եւ անվճար արտագաղթելու այնտեղ: