Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ:
Վերոնշյալով պայմանավորված`սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:
Ըստ այդմ` մասնավորապես թիվ 11 երթուղուց օգտվողները գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18 ավտոբուսային երթուղով:
Թիվ 15 երթուղուց օգտվողները աերացիայից մինչև Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով:
Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 և թիվ 53 ավտոբուսային երթուղիներով`կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 և 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով:
Թիվ 51 երթուղու ավտոբուսներից օգտվողներն էլ կարող են տեղափոխվել զուգահեռ գործող թիվ 22, 5, 26 և այլ երթուղիներով:
Հունվարի 27-ից թիվ 40 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 35 երթուղու ավտոբուսներով, որի ուղեգիծը կերկարացվի մինչև Նոր Նորքի 5-րդ զանգված:
Իսկ թիվ 30 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 18 երթուղու ավտոբուսներով:
Երթուղագծերի վերանայման աշխատանքները շարունակվում են, այլ փոփոխությունների դեպքում հանրությունը լրացուցիչ կիրազեկվի: