Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Խաղաղ պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը ցավալիորեն ավելանում են` չնայած պաշտպանության նախարարության հավաստիացումներին, թե ամեն ինչ արվում է բանակում մթնոլորտն ու հարաբերությունները առողջացնելու համար: Փաստ է այլեւս, որ նախարարությունը պարզապես ի զորու չէ միայնակ լուծել այս խնդիրը:
Անընդհատ քննադատություններն այս պարագայում այլեւս ավելորդ են: Եվ դա` ոչ թե «ազգային բանակի մասին կամ լավ կամ` ոչինչ» մտայնության պատճառով, այլ որովհետև դրանով մենք, յուրաքանչյուրս, ուղղակի թե անուղղակի, մեզանից օտարում ենք ստեղծված իրավիճակի համար մեր բաժին պատասխանատվությունը:
Բանակում որակ են կազմում անորակ սպաները, որոնց համար մարդու, նաև զինվորի արժանապատվությունը ոչինչ չարժե: Բանակում որակ են կազմում այն զինվորները, որոնք կա'մ հոգեբանորեն պատրաստ չեն ծառայության, կա'մ բանակին մոտենում են փողոցի, հանցագործ աշխարհի կարգուկանոնի չափորոշիչներով:
Սա ոչ այնքան մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտների դեգրադացիայի ուղղակի արտացոլանքն է, որքան մեր անտարբերության, հարմարվողականության հետեւանք է: Եթե ուզում ենք ունենալ նորմալ բանակ, նախ պետք է մտածել նորմալ սերունդ, նորմալ հասարակություն ունենալու մասին: Իսկ այստեղ անելիք ունենք բոլորս, ամեն մեկս մեր տեղում` դրսևորելով մեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը մեր առօրյայում առկա հոռի երեւույթների դեմ: