Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Դեկտեմբերի 2-5-ը Արցախում էին գտնվում ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Նաիրի Տերտերյանը, վարչության անդամ Համեստ Սասունյանը և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը։ Այցի ընթացքում նրանք հանդիպումներ են ունեցել ՀՕՄ-ի պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՕՄ-ի Արցախի միավոր վարչության, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի, Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև ջրատաքացուցիչներ տեղադրող Shtigen Group ընկերության Արցախի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախում իրականացվող ՀՕՄ-ի ծրագրերը, խոսվել է առաջիկա նախաձեռնությունների մասին:
Այցի ընթացքում ՀՕՄ-ի պատվիրակությունն այցելել է մի շարք համայնքներ և խոսել ջրատաքացուցիչների ծրագրից օգտված որոշ քաղաքացիների հետ՝ հասկանալու համար ծրագրի արդյունավետությունը, շահագործման հետ կապված հնարավոր խնդիրները։
ՀՕՄ-ի արևային ջրատաքացուցիչների ծրագրի շնորհիվ Արցախի մի շարք սոցիալական խավերի ներկայացուցիչներ էներգիայի այլընտրանքային աղբյուր են ձեռք բերել, որը լուծում է առօրյա հոգսերի մի մասը և տնտեսում ընտանեկան բյուջեն։
Ծրագրից օգտվել են ԱՀ Մարտունու շրջանի Պառավաթումբ, ՆՆգի, Կաղարծի, Կոլխոզաշեն, Խնուշինակ, Մաճկալաշեն, Մարտակերտի շրջանի Կիչան, Նոր Կիլիկիա, Ճանկաթաղ, Վաղուհաս, Մաղավուզ, Հարությունագոմեր, Ասկերանի շրջանի Պատարա, ք.Ասկերան, Վարազաբուն, Այգեստան, Աստղաշեն համայնքների՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած, բազմազավակ ընտանիքները։
«Արևային ջրատաքացուցիչների առումով ցանկանում էինք անձամբ տեսնել, թե այդ ծրագիրը որքան է օժանդակում արցախցի գյուղացուն։ Հպարտանում եմ, որ ՀՕՄ-ը Արցախի միավորի հետ այսպիսի ծրագիր է սկսել և հպարտ ենք, որ ունենք այնպիսի ընկերուհիներ, որոնք նեցուկ են կանգնում Արցախին»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՕՄ-ի ԿՎ ատենապետուհի Նաիրի Տերտերյանը։
Խոսելով այլ համայքներում ևս ծրագիրը գործարկելու մասին, Նաիրի Տերտերյանը նշել է, որ այդպիսի հնարավորություն։ «Հիմա ավելի շատ տեղեկություններ ունենք ու հույս ունենք, որ կշարունակենք ու նվիրատուները նորից նեցուկ կկանգնեն, նոր նվիրատուներ կմիանան ու առաջին փուլն ավարտելուց հետո ընդհանուր փուլը կսկսվի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀՕՄ-ը մնալու է Արցախի կողքին և պայքարելու է Արցախի գոյատևման համար, որպեսզի արցախցին մնա իր հողի վրա։