Փոխարժեքներ
11 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, որը ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգաշարի վերջին ելույթը կարելի է համարել:
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ 2-3 ամիս է, ինչ Հայաստանում համերգ չեն տվել. «Անպայման կլրացնենք բացը: Հոկտեմբերի 30-ին Ստեփան Մնացականյանի հետ նույնպես համերգ ունենք, որը նվիրված է Աբգար Մուրադյանի հիշատակին»:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք համերգին հանդես կգան մենակատարներ` սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը (Գերմանիա), ջութակահար Հրաչյա Ավանեսյանը (Բելգիա) եւ հոբոյահար Արտեմի Չոկոլյանը (Ռուսաստան): Կհնչեն Ալեսանդրո Մարչելլոյի, Յան Բենդայի, Էդվարդ Միրզոյանի, Մոլինելլիի, Ալեքսանդր Հարությունյանի եւ այլոց ստեղծագործություններ: