Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային մամուլը խոսում է Մինասյան-Տրապատոնի ճակատամարտի մասին: Ո՞ւմ կժպտա հաջողությունը, ո՞վ ավելի խելացի կլինի, ո՞ւմ հույսերը կարդարացվեն խաղադաշտում և ո՞վ կշրխկացնի դուռը դրսից:
Երիտասարդ արյուն, անձնուրացություն, բարձր խաղային որակներ. ահա այն ամենը, ինչի վրա կարող է հույս դնել Հայաստանը: Երիտասարդ մարզիչ, ով դրսևորել է իր մարտավարական մտածողությունը և որի առջեւ լուրջ առաջադրանք է դրված:
Ի՞նչ առավելություն ունի Իռլանդիան` տակտիկական հիանալի մտածողություն ունեցող մարզիչ և բարձրակարգ ֆուտբոլիստներ: Սակայն կորուստներ հակառակորդը ևս ունի:
Վերջին 8 հանդիպումներում Իռլանդիայի հավաքականն անառիկ է պահում իր դարպասը: Այդուհանդերձ, գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին այդ փաստին շատ ուշադրություն չի դարձնում և կարծում է, որ սպասվելիք խաղում ամենակարևորը հաջողության հասնելն է:
«Իմ թիմը երբեք չի խաղա ոչ ոքիի համար, մենք միշտ հաղթանակի համար ենք խաղացել: Այսպիսի խաղաոճով մենք կարող ենք հաղթել ամենալուրջ մրցակիցներին: Ես նախորդ 8 խաղերի մասին չեմ մտածում: Կարևորը վերջնական արդյունքն է»,- հայտարարել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «կանաչ մարզահագուստով տղաներին» որոշիչ խաղում թիմի ավագ Ռոբի Քինը չի օգնի: Վերջինիս փոխարեն հարձակման գծում հանդես կգա Սայմոն Կոկսը, ավագի թևկապն էլ կկրի Շեյ Գիվենը:
Հայաստանի հավաքականում հակառակ պատկերն է` վնասվածներ չկան: Բոլորը պատրաստ են խաղին: «Ավիվայում» հնարավոր է, որ իր դեբյուտն ունենա «Այաքսի» տաղանդավոր հարձակվող Արաս Օզբիլիզը, ով միայն անցած շաբաթ հայկական անձնագիր ստացավ:
Վարդան Մինասյանի սաներն առաջին անգամ են այսքան մոտ կանգնում Եվրոպայի առաջնության շեմին: «Ես մակեդոնացիների դեմ խաղի որակից գոհ չեմ: Բայց երբ արդյունքն առաջնային է, լարվածությունից խուսափելն անհնար է»,- ասել է մեր հավաքականի մարզիչը: Իսկ Իռլանդիայի դեմ պայքարին հայերը մարտական են տրամադրված:
Մնաց միայն մեկ քայլ` վերջինը և ամենակարևորը: