կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-08 14:28
Քաղաքական

Սարկոզին ընտրության առջեւ դրեց Թուրքիային

Սարկոզին ընտրության առջեւ դրեց Թուրքիային

Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած այցը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հավաստիացմամբ, նախեւառաջ հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների ապացույցն էր: yerkir-ի հետ զրույցում Մանոյանը չանտեսեց նաեւ այն փաստը, որ Սարկոզին ուներ առնվազն 2 լսարան` հայաստանաբնակ հայերի եւ ֆրանսահայերի:

 

Դաշնակցական գործիչը նշում է, որ նախագահի ելույթից ակնհայտ էր, որ նա ակնարկում էր նաեւ առաջիկա նախագահական ընտրությունները: Մանոյանը վստահեցնում է, որ Սարկոզին, դեմ լինելով Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, այդ մասին եւս մեկ անգամ զգացնել տվեց հայաստանյան իր ելույթում:

 

«Սարկոզին ընտրության առջեւ դրեց Թուրքիային` կա'մ ընդունել սեփական պատմությունը, կա'մ Ֆրանսիան այդ ուղղությամբ քայլերի կդիմի»,- նշեց նա:

 

Թեեւ ֆրանս-թուրքական հարաբերություններում այսօր լարվածություն է նկատվում, բայց Կիրո Մանոյանը համոզված է, որ այն չի խորանա: