Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ-ի գործող դավաճանական ռեժիմը ռուս-ուկրաինականի մասով բավական բարդ ընտրության առջև է հայտնվել։ Այս պահին չգիտեն ընթացքը ու ռասկլադը ինչպիսին կլինի, դրա համար փորձելու են չեզոքության/մտահոգության դիրքերից հանդես գալ, բայց դե գալու է X փուլը, որ լինելու է ընտրության կետ, եթե ռազմ․ էսկալացիան շարունակվի (թերահավատ եմ, բայց դե ով գիտի կողմերը մինչև ուր կգնան մի կողմում՝ բլեֆում, մյուս կողմից՝ ռեալի մեջ)։ Այս մասին գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Միաժամանակ չեմ բացառում, որ ռուսները այս պրոցեսին մասնակից են դարձնելու ՀԱՊԿ-ի երկրներին՝ ինչպես ներգրավման, այնպես էլ Ղրիմ ճանաչելու, եթե Դոմբաս/Լուգանսկ ճանաչեն, ապա նաև դրա շուրջ գործընթացների մասով։ Կյանքը էդպես է, եթե դու Բատկային, Ղաղախստան, հայ-ադրբեջանականին աջակցում ես, գալու պահը, երբ էդ քաղաքական ու նաև անձնական ֆիզ անվտանգության ապահովման պարտքերը պետք է նաև հետ ստանալ։
Ինչևէ, էստեղ բավական տարբեր սցենարներ ու ենթասցենարներ կարող են իրականություն դառնալ, բայց օրինակ մեր մասով պետք է զգույշ լինել հատկապես տեղում։
Մեր մասով կարող է խաղարկում գնալ Սյունիքով, եթե ռասկլադ փոխվին, որին, ի դեպ, սրանք որևէ կերպ դեմ չեն, միայն ներքին ու արտաքին լեգիտիմացման խնդիր ունեն։
Մյուս կողմից այսօր Արցախում բռնազավթած հողերի թեմայով օրենքի ընդունումը պետք է ելնի, ոչ թե զգայականության կամ Արցախի Սահմանդրության հենքից, այլ շրջահայացության․ ագրեսիայի հետևանքոբ բնակցված պետք է համարվեն ԼՂԻՄ-ի տարածքը և Շահումյանը, քանզի այլ շրջանների մասով հայտի արձանագրումը լեգիտիմ/լեգալ իրավունք է տալու Ալիևին քաղաքական ու ռազմական քայլեր անել։ Սա երկրորդ արարով իրացնելու է այն սցենարը, որ սրանք փորձեցին ապահովել 44-օրյայի ժամանակ, երբ ողջ Արցախն էր հանձնվելու։ Հիմա օրենքում արձանագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի տարածքը՝ Ալիևենք ու նաև գործողները հնարավորություն են ստանալու վերադառնալ նախկին սցենարի ուշացած իրացմանը։
Կասեք ռուսները կպահեն․ ռուսները զզվել են մեր սեփական անգործությունից ու լաբարոշությունից, մյուս կողմից՝ առանց մեզ էլ ռուսների մոտ էնքան խնդիր կա, որ ասելու չի։ Իսկ Ալիևն էլ ռուսներին դեմ կտա էդ օրենքը, կասի հայկական կողմը անգամ հիմա իր տեղում չի մնում, հայտ է ներկայացնում իմ տարածքներին հետևաբար ես լեգիտիմ իրավուքն ունեմ իմ տարածքը այդ թվում զենքով պաշտպանելու։
Ի դեպ, ՀՀ գործողերը ՀՀ ԶՈՒ-ն էլ անտերության են մատնել, որ նման իրավիճակներում հղում անելով, թե զինուժ չունենք, չենք կարող հակադարձել, Արցախը հանգիստ, լիարժեք հանձնեն։ Էս ա իրավիճակը։
Պետք է իրավիճակը հասկանալ պրագմատիզմի ու սթափ դատողությունների դիրքերից ոչ թե ռոմանտիկայի ու զգայականության»,֊գրել է Ղևոնդյանը։