կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-15 15:11
Քաղաքական

Հայաստանին երբեք նման ընտրության առջև չպետք է կանգնեցնեին. Վարդան Օսկանյան

Հայաստանին երբեք նման ընտրության առջև չպետք է կանգնեցնեին. Վարդան Օսկանյան

Չի կարող մարդ մտահոգ լինել  Հայաստանի ապագայով և ռուսամետ չլինել: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում  ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը միանալու խնդրին:


Ըստ նրա՝ ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը խիստ մտահոգիչ կետեր ունի, օրինակ այն, որ, ՄՄ-ին միանալով, Հայաստանը պետք է վերանայի շատ երկրների հետ հարաբերությունները, որը կառուցել է 23 տարիների ընթացքում: «Բայց եկեք չխառնենք Ռուսաստանի հետ բարձր հարաբերությունները Մաքսային միության հետ: Մենք ուղղակի հայտնվել ենք այն վիճակում, որ ստիպված են նույնացնել ՌԴ-ն ու ՄՄ-ն», – ասել է Օսկանյանը։

 

Նա նշեց, որ, որպես նախկին արտգործնախարար,  ծանոթ է բանակցային այդ խոհանոցին, լավ գիտակ է հայ-ռուսական հարաբերություններին, ընդհանրապես ԵՄ-ի հետ կապված գործընթացներին, և Հայաստանին նման  ընտրության առաջ երբեք չպետք է կանգնեցնեին«Սրա մասին պետք է շատ վաղ մտածված լիներ, որպեսզի մենք մեզ չփակեինք ԵՄ ընձեռած հնարավորություններից` միաժամանակ բարձր մակարդակի վրա պահելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Սա է ենթադրում դիվանագիտությունը, սա է մեր ժողովրդի պահանջը»,- ասաց Վարդան Օսկանյանը։