Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարիաննա Աբրահամյանը եւ Անժելա Ֆրանգյանը պարսկական ժամանակակից արվեստում առաջատար համարվող Մարկոս Գրիգորյանի հիշատակին նվիրված տեսաֆիլմ են նկարահանել` «Որպեսզի չուշանանք» վերնագրով:
«Այս ֆիլմը նկարել ենք, քանի որ ցանկանում ենք ներկայացնել Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական կյանքը»,- ասաց Անժելա Ֆրանգյանը:
Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նշեց, որ այս ֆիլմը փաստաթուղթ է, որը դիտելով ամբողջապես պատկերացում ես կազմում Մարկոս Գրիգորյանի արվեստի մասին:
«Մարկոս Գրիգորյանի աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում: Դրանք մաս-մաս ցուցադրվում են նաև Երևանի տարբեր թանգարաններում, սակայն այդպես դիտողն ամբողջովին պատկերացում չի կազմում արվեստի մասին, այսինքն` մեզ հարկավոր է Գրիգորյանի անվան առանձին թանգարան բացել»,- ասաց նա:
Նշենք, որ 2007 թ. Մարկոս Գրիգորյանը Երևանում իր տանը ենթարկվել է ավազակային հարձակման և դեպքից օրեր անց` մահացել: