Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե այսօր քաղաքական դաշտում Տեր-Պետրոսյան-Սարգսյան-Քոչարյան եռաբեւեռությունն է, ապա արդեն փետրվար-մարտ ամիսներին կլինի երկբեւեռություն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Yerkir.am-ի հարցին, թե որո՞նք են լինելու այդ երկու բեւեռները, նա պատասխանեց, որ ամեն ինչ կախված է քաղաքական կոնյունկտուրայից. «Սերժ Սարգսյանը կհամագործակցի կա'մ Տեր-Պետրոսյանի, կա'մ Քոչարյանի հետ»: Վերջին տարբերակը Մելիքյանն ավելի հավանական է համարում, բայց այս դեպքում էլ ամեն ինչ հարթ չի լինի, քանի որ այդ համագործակցությունը կկայանա միայն այն դեպքում, եթե Քոչարյանը ընդունի Սարգսյանի առաջադրած պայմանները:
ԼՂՀ նախկին արտգործնախարարը նկատեց, որ Ռուսաստանը Տեր-Պետրոսյանի վերադարձը չի ցանկանում, ոգեւորված չէ նաեւ Քոչարյանի վերադարձով: Ուստի, հաշվի առնելով ներքին եւ արտաքին գործոնները, Մելիքյանը եզրակացնում է, որ ներկայումս ամենաշահեկան դիրքերում մնում է Սերժ Սարգսյանը: Իրավիճակը, ըստ նրա, կարող է փոխվել` այլընտրանքային ուժի բեմահարթակ գալով: