|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Այաքսի» հայազգի հարձակվող Արազ Օզբիլիսը նախընտրում է խաղալ Հոլանդիայի հավաքականում։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկանում էր ամեն գնով ձեռք բերել Օզբիլիսին հենց Ռուսասատանի հավաքականի դեմ խաղից առաջ: Այդ նպատակով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել էր Ամստերդամ, սակայն Օզբիլիսը մերժել է հրավերը։
«Եթե հնարավորություն լինի ընտրելու, ապա ես կընտրեմ «նարնջագույն» թիմը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Algemeen Dagblad-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը բանակցություններ էր վարում Օզբիլիսի հետ։ Վերջինս խնդրել է մինչև այս տարվա մայիս իրեն մտածելու ժամանակ տալ։
Այս տարի Օզբիլիսը մի քանի անգամ փոխարինման է դուրս եկել «Այաքսի» կազմում, սակայն հիմնական թիմի կազմում դեռ չի հաջողվել գոլեր խփել։