|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մրցութային խորհուրդը չորրորդ փորձից ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուին: Մեկը հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է, ում ՔՊ-ն անցած տարեվերջին չընտրեց: Թերեւս հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին մերժելու պատճառով: Երկրորդ թեկնածուն Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն է։
Հիշեցնենք․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է արդեն շուրջ կես տարի, երբ ՔՊ-ն վերջին պահին որոշեց պատժել Հարությունյանին` փակ հանդիպումից արտահոսքի եւ որոշ ՔՊ-ականների դեմ սկսված վարույթների համար:
Հարությունյանի հետ կատարվածը շատերի վախը բռնել է` թեկնածուներ չէին առաջադրվում, հունիսի 7-ին մրցութային խորհուրդն ի վերջո 2 թեկնածուի ընտրել է, թե ում կընտրի ՔՊ-ն, դեռ վերջնական որոշում չկա, սակայն շատերը չեն ընկալում՝ 6 ամիս առաջ Նարինե Ավետիսյանին մերժելուց հետո հիմա ինչ հիմքով են ընտրելու նույն անձին»: