|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հավաստիացմամբ` մարտի 1-ի դեպքերն այլեւս չեն կրկնվի, ժողովրդի վրա չեն կրակի: Իսկ պատճառը, ըստ նրա, ռեսուրսի բացակայությունն է. եթե այդ ռեսուրսը 2008-ին կար, այսօր` ոչ:
Պատգամավորը նշեց, որ իր համար ընդունելի են պայքարի բոլոր մեթոդները, որոնք Սահմանադրության եւ ողջամտության սահմաններում են` լինի դա հանրահավաք, նստացույց, թե ապստամբություն:
«Ինձ համար ապստամբությունն էլ է ընդունելի»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ եթե վաղը ՀԱԿ-ն ապստամբության կոչ անի, ինքը կմիանա, եթե, իհարկե, այն ուղղված լինի քաղաքացիների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: