կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-05 20:22
Քաղաքական

Տիգրան Սարգսյանը՝ Քոչարյանի վերադարձի մասին

Տիգրան Սարգսյանը՝ Քոչարյանի վերադարձի մասին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ ճեպազրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու թեմային:

 

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը եղել են, կան և ապագայում էլ լինելու են ընկերներ, մտերիմ ընկերներ, մարտական ընկերներ, գործընկերներ, մարդիկ, որոնք անցել են պատերազմի միջով, մարդիկ, որոնք տեսել են փորձություններ, մարդիկ, որոնք կիսել են այդ փորձությունների դառը պտուղները, մարդիկ, որոնք միասին տոնել են հաղթանակները, և ինչպես որ Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի ամուր թիկունքը, այնպես էլ, համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը լինելու է Սերժ Սարգսյանի աջակիցը, ամուր թիկունքը, որը հնարավորություն է տալու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր թիմին հասնելու հաջողությունների բոլոր ասպարեզներում»,-  հայտարարեց Տիգրան Սարգսյանը։

 

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն մասին, որում երկրորդ նախագահը, որպես իր հնարավոր վերադարձի պատճառ, նշում էր երկրի տնտեսական վիճակը, փակուղային տրամադրություններն ու արտագաղթի աճը, վարչապետն ասաց, թե երկրի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական պատասխանատվությունը կրում են կոալիցիոն երեք կուսակցությունները, որոնցից մեկը՝ ՀՀԿ-ն, եղել է Քոչարյանի քաղաքական հենարանը: