Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ճարտարապետների միության վերաբերյալ օրինագիծ է մշակվել. լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` հավելելով, որ դրա նպատակն է ստեղծել սահմանափակումների որոշակի ցանց, որին կենթարկվեն բոլորը։ Ներկայումս ճարտարապետները սպասում են Ազգային ժողովում օրինագծի քննարկմանը:
Օրենքի նախագիծը մշակվել է չորս տարի` այլ երկրների օրենքները ուսումնասիրելուց հետո։ Այն վերաբերում է ճարտարապետների մասնագիտական գործունեությանը։
«Եկել է քաղաքի թերությունները շտկելու ժամանակը: 20 տարի է մենք չէինք անդրադարձել այս խնդրին, քանի որ քաղաքական իրավիճակը թույլ չէր տալիս, բայց արդեն պետք է մտածել քաղաքի արտաքին տեսքի մասին»,- ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Նա հայտարարեց, որ այսօր գլխավոր ճարտարապետն ունի իր «թագավորությունը», մյուսները` իրենցը, բոլորը գործում են առանձին, սակայն պետք է ձերբազատվել առաջացած հակասություններից:
Օրինագծի հաստատումը հնարավորություն կտա վերահսկելու քաղաքում տեղի ունեցող բոլոր շինարարական աշխատանքները, եւ կմիավորի բոլոր ճարտարապետներին` ստիպելով յուրաքանչյուրին պատասխանատու լինել իր նախագծի համար:
Նշենք նաեւ, որ հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը աշխարհի բոլոր ճարտարապետները նշում են իրենց օրը: Տոնը հռչակվել է 1985 թվականին` Ճարտարապետների միջազգային միության առաջարկությամբ: