Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի բոցաշունչ ելույթից ազդված քայլում էինք Սայաթ-Նովա փողոցով` օպերայի հարեւանությամբ, այն մասով, որտեղ միշտ ոստիկանության մեքենա է կանգնած, որպեսզի ուրիշ մեքենա չկանգնի և չխանգարի երթևեկությանը:
Հանկարծ «06» մակնիշի մի մեքենա եկավ ու «դուխով» կայանեց ոստիկանության մեքենայի հենց դիմացը: Երեք երիտասարդներ էին՝ տաք հագնված, երեւում էր` նստացույցի գիշերային հերթափոխին էին գնում:
Գործերը թեթեւացնելու համար ասացինք. «Ախպերնե'ր ջան, էստեղ չեն թողնի կանգնեք»: Պատասխանեցին, թե` «Այ ախպեր, իրեք օր ա` կանգնած ենք»:
Խոսքը բերաններում էր` ոստիկանները դուրս քշեցին: Սրանք մի 30 մետր «զադնի» տվին մեքենան ու չթուլատրված տեղից «ռազվարոտ» արին:
Մեզ ու բոլոր սովորական մահկանացու վարորդներին ոստիկանները նույն պահին կտուգանեին: ՀԱԿ ակտիվիստներին, սակայն, չտուգանեցին: Օրինախախտ ՀԱԿ ակտիվիստներին չտուգանած ոստիկանները հաստատ չեն պատկերացնում, թե իրենց հանդուրժողականությամբ ինչ մեծ օգուտ տվեցին իշխանությանը ու ինչ մեծ վնաս` ընդդիմությանը, որովհետեւ եթե այդ ջահելները տուգանվեին, վաղվանից արդեն ՀԱԿ-ի միտինգներում շրջանառության մեջ կդրվեր նոր տերմին` «ՔԱՂՏՈՒԳԱՆՔ»: