Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել բեռնափոխադրող չորս ընկերությունների նկատմամբ տուգանք կիրառել. «Չորս ընկեր» ընկերությունը տուգանվել է ավելի քան 55 մլն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ 30 մլն դրամ, «Պրոֆ իմպրոտեքսը»` 10 մլն դրամ, «Նանիսը»` ավելի քան 5 մլն դրամ:
Հանձնաժողովը տնտեսվարողներին պարտադրել է տասնօրյա ժամկետում իրեն ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն, նաեւ պարտավորվել հետագայում բացառել օրենքի խախտումները:
Հիշեցնենք, որ տարեսկզբին վերոհիշյալ ընկերությունները բարձրացրել էին Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար գանձվող վճարի գները, ինչն էլ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:
Բեռնափոխադրողները, օրինակ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առեւտրականներից գանձել էին 8 դոլար` 4 դոլարի փոխարեն, իսկ Չինաստանից ներկրվող ապրանքի համար` 14 դոլար 7-ի փոխարեն: Բեռնափոխադրող ընկերություները պատճառաբանել էին, թե մաքսային վճարները թանկացել են, սակայն Պետեկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ` Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների դիմաց գանձվող մաքսավճարների չափի փոփոխություն չի եղել:
Մաքսային հսկողության և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, իրացման գրքերի եւ այլ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա հանձնաժողովը ապացուցված է համարում այն փաստը, որ բեռնափոխադրողները հունվարին միաժամանակ` փոխադարձ համաձայնությամբ բարձրացրել են գները, ինչը ոչ մի տնտեսական հիմնավորում չունի: