Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց իր առաջին և միակ բաց մարզումը, որին, սակայն, չէին մասնակցում Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Սարկիսովը, Ռոման Բերեզովսկին, Արազ Օզբիլիզը, Մարկոս Պիզելլին, Գեւորգ Ղազարյանը եւ Կառլեն Մկրտչյանը: Մարզումից հետո հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Պաշտպան Լևոն Հայրապետյանը հարգանքով խոսեց առաջիկա մրցակցի մասին` ասելով. «Պետք է հարյուր տոկոսով նվիրվենք այդ հանդիպմանը և խաղանք թիմային խաղ: Մրցակիցը թույլերից չէ, և ամենևին կապ չունի, թե ով է ժամանելու Երևան, կամ ով չի ժամանելու»: Հայրապետյանը խոսեց նաև իր վնասվածքի մասին` ասելով, որ այն այդքան էլ լուրջ չէ, և միայն ոտքի հետևի մկանն է ձգվում:
Յուրա Մովսիսյանը, ինչպես միշտ, բարձր տրամադրություն ուներ եւ հաճախակի կատակներ էր անում: Իսկ Հայաստան-Մակեդոնիա խաղի մասին խոսում էր վստահորեն` նշելով, որ մեր հավաքականն ի վիճակի է հաղթանակի հասնելու:
Ինչևէ, մեր հավաքականը իրական հնարավորություն է ստացել` հանդես գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Բայց դրա համար անհրաժեշտ է հաղթել մնացած երկու խաղերում:
Հոկտեմբերի 7-ին կայանալիք խաղում մեր հավաքականի երևի թե ամենաթույլ օղակը կլինի պաշտպանության կենտրոնը: Պատճառը Հրայր Մկոյանի որակազրկումն է և Ռոբերտ Արզումանյանի վնասվածքը: Վերջինս երեկ մարզվում էր ընդհանուր խմբի հետ և հնարավոր է մասնակցի հանդիպմանը:
Հուսադրող է Վալերի Ալեքսանյանի խաղը, ով վստահ գործողություններով փայլեց Սլովակիայի դեմ մեզ համար հիշարժան խաղում: Կիսապաշտպանությունն ու հարձակումը մեզ մոտ, կարելի է ասել, անթերի են:
Մեր մրցակից Մակեդոնիայի հավաքականն ունի հաստատված խաղային ձեռագիր. այն է` խաղալ պաշտպանությունից: Մակեդոնացիները լավ տպավորություն թողեցին Մոսկվայում` չնայած պարտվեցին Ռուսաստանի հավաքականին: Պետք է առանձնացնել նաև գլխավոր մարզիչ, Մադրիդի «Ռեալի» լեգենդներից մեկը համարվող Ջոն Թոշակին, ով փորձառու և բանիմաց մասնագետ է:
Ավելացնենք, որ մեր տղաների խնդիրը լինելու է դժվար, բայց իրագործելի:
Մարզման լուսանկարներն այստեղ: