Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ալեքսանդր Սամեդովը վերջին օրերին հրավեր ստացավ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատից:
Ամիսներ առաջ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել էին Սամեդովի հետ և քննարկել նրա` Ադրբեջանի հավաքականում հանդես գալու հարցը: Փաստորեն, Սամեդովը Ադրբեջանի փոխարեն ընտրել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը և ընտրական փուլի առաջիկա հանդիպումներում կարող է նշել իր նորամուտը:
Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստը azerisporti-ի հետ հարցազրույցում ասել է, որ միշտ էլ երազել է խաղալ Ռուսաստանի հավաքականում, իսկ ադրբեջանցի ֆուտբոլային չինովնիկների հետ հանդիպման ընթացքում ոչ մի խոստում չի տվել:
Այս մրցաշրջանում Ալեքսանդրը բավականին վստահ խաղ է ցուցադրում դինամոյականների կազմում և 25 խաղում դարձել է 5 գոլի ու 9-ը գոլային փոխանցման հեղինակ:
Սամեդովը ծնվել է 1984 թվականին, նրա հայրը ազգությամբ ադրբեջանցի է, իսկ մայրը` ռուս: Ֆուտբոլիստի խաղային դիրքն է աջ կիսապաշտպանի գոտին: