| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Google ընկերությունը մեղադրում է չինացի հաքերներին` անօրինական կերպով հարյուրավոր օգտատերերի էլեկտրոնային փոստերը մուտք գործելու համար:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, Google-ը հայտարարել է, թե էլփոստեր մուտք են գործել ոչ թե անվտանգության համակարգը խափանելու, այլ օգտատերերին խաբելու միջոցով:
Հաքերները դրա համար օգտագործել են fishing, այսինքն` երբ հայտնի կազմակերպության անունից բազմաթիվ նամակներ են ուղարկվում եւ խնդրում մուտքագրել իրենց փոստի հասցեն ու գաղտնաբառը, եւ այդ ինֆորմացիան ստանալուց հետո նրանք այդ փոստերը վերահասցեավորում են իրենց փոստերին:
Հայտարարվում է, որ հաքերները մուտք են ունեցել ԱՄՆ զինված ուժերի հրամանատարների եւ կառավարության անդամների, Չինաստանի, Հարավային Կորեայի եւ այլ ասիական երկրների քաղաքական ակտիվիստների եւ լրագրողների էլփոստեր:
Google-ը պարզել է, որ հաքերական հարձակումը կատարվել է Ցզինան քաղաքից, որտեղ համակարգչային փորձագետների դպրոց է գործում:
Չինաստանն, իր հերթին, հերքել է, թե իր երկրից հաքերները կոտրել են ամերիկացի պաշտոնյաների փոստերը: «Չինաստանն այդ մեղադրանքներն ընդունել չի կարող»,- ասել է արտգործնախարար Խուն Լեյը:
Իսկ ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, թե բարձրաստիճան պաշտոնյաների փոստերը ջարդելը գրեթե անհնար է, սակայն ներկայումս ստուգումներ են կատարվում: