|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Թուրքիայի` իր տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայելու մասին որոշումը «երկակի չափորոշիչների դրսեւորում է եւ ռազմավարական մեծ սխալ». ըստ Tehran Times-ի` հայտարարել է Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնախմբի անդամ Մուհամեդ Կովսարին:
Նրա խոսքերով` այդ որոշումն ուղղված է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի շահերի բավարարմանը: «Պաշտոնական Անկարան պնդում է, որ ռադարի տեղադրումն ուղղված չէ Իրանի դեմ, սակայն դրա նպատակը Իրանի հիթիռային հզորությունը ճնշելն է: Եթե նախագիծն իրականացվի, Թուրքիայի եւ Իրանի հարաբերություններին մեծ վնաս կհասցվի»,- ասել է խորհրդարանականը: