Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հանրապետության հրապարակում տոնական շքերթն ավարտվեց, մարդիկ շտապում էին արդեն կա'մ բաց երաժշտական կենտրոնի վերածված հրապարակներ, կա'մ էլ Հյուսիսային պողոտա: Բայց կար մեկը, ով շտապելու տեղ չուներ. նա, առհասարակ, գնալու տեղ չուներ:
Մի խեղճ կին կանգնել էր «Նոյյան տապան» գրախանութի աստիճանների մոտ եւ փնտրում էր մեկին, ով կօգնի իրեն աստիճաններից իջնել, քանի որ տատիկի աչքերը լավ չէին տեսնում: Տատիկը ներկայանալ չցանկացավ, ավելին` խոսել էլ չցանկացավ` ասելով, որ «լացել» չի սիրում, պարզապես ասաց, որ տեղ չունի գնալու:
«Փողոցները փոխվել են, շենքերն էլ են փոխվել, բայց մարդիկ նույնն են մնացել. նույն տխուրներն են` հոգիներում հազար ու մի դարդ ու ցավ»,- հոգոց հանելով ասաց տատիկը` քթի տակ ինքն իրեն խոսալով. «Հետո էլ ասում են` Հայաստանը դու ես»:
Կ. Հ.