Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Շատ ուրախ եմ, որ ապրում եմ 20-ամյա անկախ Հայաստանում: Վերջին օրերին Հայաստանը զարդարված է տոնական պաստառներով, հեռուստաեթերը ողողված է անկախության մասին պատմող հոլովակներով: Անգամ անկախության թեմայով մրցույթներ են կազմակերպվում սոցիալական կայքերում:
Երբ ասում ես անկախություն, թվում է` մարդիկ պետք է գոհ լինեն, քանի որ այդքան դժվարություններ տեսնելուց հետո անկախանալ և արդեն 20 տարի անկախ լինելը վատ բան չէ, սակայն զարմանում եմ, երբ հատկապես իմ տարեկիցներից` անկախության սերնդից, բացասական կարծիք եմ լսում:
Օրինակ` Անկախության տարեկից` 20-ամյա Սաթենիկը համարում է, որ անկախություն մեզ համար միայն ձևական բնույթ է կրում, որ դեռ մեր երկիրը կախում ունի այլ պետություներից, իսկ դա, ըստ նրա, անկախություն համարել չի կարելի. «Չգիտեմ, կգա՞, արդյոք, մի օր, երբ մենք իսկապես կլինենք անկախ պետություն»:
«Լրիվ անկախություն մենք դեռ չունենք, սակայն ընդունում եմ նաև, որ այն կա: Եթե նայենք հիմա մեր ծնողներին, հենց թեկուզ այն առումով, որ իրենց երազաքները չէին կարողանում իրականացնել, և նայենք մեզ, որ այսօր ինչ ուզում ենք` հեշտությամբ հասնում ենք դրան, ընդունում եմ, որ այն կա: Բայց մենք դեռ լիովին ազատ չենք, դեռ կախումներ ունենք»- ասաց ՀՊՄՀ ուսանողուհի Նելլին, որը մեր անկախությունից 1 տարի ուշ է ծնվել:
Ուրախացա, երբ լսեցի նաեւ դրական կարծիքներ: 24 տարեկան մի աղջիկ ասաց. «Անկախությունը լավ է: Շատ ուրախ ենք դրա համար: Անկախ Հայաստանում ապրելը նաեւ յուրաքանչյուրին տալիս է խոսքի ազատություն»:
Էմմա ԱՍԱՏՐՅԱՆ