Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհրաժեշտ է վերջ տալ «մենք և դուք»-ի մտայնությանը եւ հարկավոր է խորացնել հավաքական «մենք»-ի գիտակցությունը. Սփյուռքի կազմակերպությունների և ներկայացուցիչների` այսօր մեկնարկած համահայկական համաժողովին ուղղված հայրապետական խոսքում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Ըստ նրա` հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել Սփյուռքին` որպես ազգի կենսական ներուժը ներկայացնող կարևոր հատվածի, Ջավախքի հայությանը` մարդկային իրավունքների պաշտպանության ու ազգային դիմագծի պահպանման առումով, Հայաստանի հզորացմանը, Արցախի անկախության ամրապնդմանը և Սփյուռքի վերակազմակերպմանը:
«Մեր ազգի մեծագույն տագնապն այն փաստացի իրողությունն է, որ Հայաստանից արտագաղթը նույն թափով շարունակվում է: Մեր թշնամին ուզեց Հայաստանն առանց հայերի տեսնել: Այսօր մենք մեր ձեռքերով Հայաստանը հայաթափում ենք: Փտածության, կոռուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը և դրա դիմաց մտավորականների, գրողների, ուսուցիչների ու ընդհանրապես ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները բարեփոխումների խիստ անհրաժեշտություն են զգում: Եկեղեցին չի կարող անտարբեր լինել այս վատառողջ երևույթների նկատմամբ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:
Ըստ նրա` համահայկական մտածողության մշակումը պետք է դարձնել մեր մտածողության, ծրագրերի և աշխատանքների կիզակետը` միաժամանակ հարգելով Հայաստանի և Սփյուռքի մոտեցումների տարբերությունները, բնականաբար, ի նպաստ հայության գերագույն արժեքների ու ընդհանրական շահերի: