|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ըստ թերթի տեղեկությունների, 10 մլն դրամով վերանորոգել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի գերեզմանոց տանող ճանապարհը: Սակայն Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն ու նրա քաղաքապետ որդին ամեն տեղ նստելիս ասում են, թե Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգելդյանն է քաղաքապետարանի միջոցներով վերանորոգել փողոցը:
«Ժողովուրդը» փորձեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանից պարզել, թե իսկապե՞ս Ծառուկյանի գումարներով է նորոգվել փողոցը: «Այո', փողոցը նորոգվել է Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի միջոցներով»,- պատասխանեց Գալստյանը:
Իսկ Կովալենկո Շահգելդյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա անհասանելի էր: