|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մեղրիում տեսել է, թե ինչպես են դատապարտյալները թուզ ու նուռ հավաքում: Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նա արտգործնախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են նրանք այնտեղ, եւ նրանց հավաքած թուզն ու նուռը որտե՞ղ է իրացվում:
Նախարարն, ի պատասխան, նշեց, որ աշխատանքներն իրականացվում են Դատապարտյալների աջակցության հիմնադրամի միջոցով, իսկ այդ աշխատանքի համար, Հրայր Թովմասյանի համոզմամբ, դատապարտյալները վարձատրվում են` «նվազագույն աշխատավարձից ոչ պակաս»:
Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս առիթով էլ չմոռացավ կատակել. «Թովմասյա'ն, թզի գործով ե՞ք զբաղվում»: